ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Սեդրակյանի՞ «դուռը կբացվի», թե՞ Քոչարյանի

Սեդրակյանի՞ «դուռը կբացվի», թե՞ Քոչարյանի
14.02.2013 | 15:25

Նախագահի բոլոր թեկնածուներին էլ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ճանաչում է և, առանձնացնելով էպոսագետ Վարդան Սեդրակյանին, «Իրատես de facto» ակումբում այն կարծիքը հայտնեց, որ նա չպետք է շտապողականություն ցուցաբերեր և լրատվամիջոցներով իր անմեղության մասին խոսեր: «Երբ ես ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական էի, ինձ մոտ եկել է նաև Վարդան Սեդրակյանը: Միշտ իրեն ասում էի` լավ, գոնե էպոսի հետ կապված որևէ գիտական աշխատություն ունե՞ք: Երբ զրուցում էինք, միշտ զարմանում էի, որ կարծում է, թե ինքն է Փոքր Մհերը, և քարանձավի դուռն էլ պիտի բացվի: Չնայած, ես միշտ վիճել եմ նրա հետ, որ էպոսը լավ չգիտի»- շեշտեց Իսագուլյանը` Անդրիաս Ղուկասյանի առնչությամբ էլ վստահեցնելով, թե «ազնիվ, պարկեշտ մարդ է»:
Ի դեպ, Գառնիկ Իսագուլյանը տեղեկացրեց, որ ինքը հանդիպումներ է ունենում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նրա քաղաքականություն վերադարձի մասին խոսք չի լինում, ինքն էլ այդ մասին չի հարցնում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ